Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

ԲՀԿ-ն խորհրդարանում փակ հանդիպում է անցկացնում ՍԴ դատավորի թեկնածուի հետ

$
0
0

ԱԺ ԲՀԿ խմբակցությունն այս պահին Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Գոռ Հովհաննիսյանի հետ փակ հանդիպման է։

Հովhաննիսյանը նման ձևաչափով հանդիպում կունենա նաև խորհրդարանի մյուս քաղաքական ուժերի հետ։

Նախնական տեղեկություններով` նա ապրիլի 15֊ին հանդիպում կունենա իշխող《Իմ քայլը》խմբակցության ներկայացուցիչների և ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանի» հետ:

Հիշեցնենք, Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունն առաջադրվել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից։

Նշենք, որ 2018 թվականի հոկտեմբերի 23-ին ԱԺ-ում գաղտնի քվեարկության ժամանակ Վահե Գրիգորյանը չէր ընտրվել ՍԴ դատավոր, քանի որ քվեարկությանը մասնակցել էր ընդամենը 53 պատգամավոր, որոնցից 23-ը դեմ էր քվեարկել:


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>