Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Մետրոյի նոր կայարանի կառուցման համար Երևանի քաղաքապետարանը դեռևս ներդրող է փնտրում

$
0
0

Մետրոյի նոր կայարանի կառուցման հարցը դեռևս գտնվում է ներդրումային ծրագրի ներգրավման փուլում:

Հիշեցնենք, որ Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը, այս տարվա հունվարի 24-ին ամփոփելով իր պաշտոնավարման 100 օրը, հայտարարել էր, որ քաղաքապետարանը նպատակ ունի կյանքի կոչել ռազմավարական 2 ծրագիր՝ կառուցել և շահագործել մետրոյի նոր կայարանը և ճոպանուղին: Գլխավոր ճարտարապետի խոսքով՝ Ֆինանսական բավականին մեծ ծախսեր են անհրաժեշտ դրա համար. «Մետրոյի նոր կայարանը քաղաքը կկապի Աջափնյակի հետ: Հետագայում դա կշարունակվի դեպի Դավթաշեն, բայց դա արդեն կլինի մի փոքր ավելի ուշ»:

Մետրոյի նոր կայարանի կառուցման աշխատանքների ընթացքի վերաբերյալ Tert.am-ի հարցմանն ի պատասխան Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից տեղեկացրին, որ քաղաքապետարանը ներդրողներին առաջարկել է իր տեսլականը՝ կառուցվելիք կայարանի հատվածում ներդրողը կարող է կառուցել խոշոր առևտրի կենտրոն, հետագայում՝ առանձին պայմաններով մասնակցել թաղամասում նախատեսվող սոցիալական բնակարանաշինությանը: 

«Մետրոյի կառուցման հարցում քաղաքային իշխանությունը մտադիր է զարգացնել այն մոտեցումը, ըստ որի՝ ավելի երկարաժամկետ հեռանկարում մետրոյի ցանցը կարող է զարգանալ դեպի հյուսիս և դեպի արևմուտք»,-ասված է պատասխանի մեջ:

Նշենք, որ Երևանի մետրոյի «Բարեկամություն» կայարանից գնացքը «Աջափնյակ» կհասնի 525 մ երկարության թունելով: Այն կառուցվել է դեռևս Խորհրդային Միության տարիներին և մնացել անավարտ:


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>