Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Վերաքննիչ դատարանը մերժել է Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխելու մասին որոշումը

$
0
0

Վերաքննիչ դատարանը մերժել է գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխելու մասին պաշտպանների միջնորդությունը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Մանվել Գրիգորյանի պաշտպաններից Արսեն Մկրտչյանը:

Իսկ թե ինչ հիմքով է մերժել, Մկրտչյանն ասաց, որ հիմքը չգիտի, քանի որ դատարանը հրապարակել է միայն որոշման եզրափակիչ մասը:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 2-րդ մասի՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը մի խումբ անձանց կողմից և ՔՕ-ի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ խոշոր չափերի յուրացում հատկանիշներով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, Մանվել Գրիգորյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

 


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>