Մարդկության պատմության մեջ առաջին անգամ հրապարակվել է սև խոռոչի առաջին լուսանկարը, հայտնում է space.com-ը:
«Հիմա մենք տեսանք այն, ինչը նախկինում անտեսանելի էինք համարում»,-հայտարարել է Հարվարդի համալսարանի, Աստղաֆիզիկայի Հարվարդ-Սմիթսոնյան կենտրոնի պրոֆեսոր Շեփերդ Դոելմանը:
Նա մանրամասնել է, որ էպիկական կադրը ֆիքսվել է EHT (Event Horizon Telescope) նախագծի շրջանակում:
Լուսանկարում պատկերված սև խոռոչը գտնվում է Մ87 գալակտիկայի սրտում: