«Յուվենտուսի» և Իտալիայի ազգային հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը А սերիայում «չոր» խաղերի տևողությամբ ռեկորդ սահանելուց հետո նամակ է գրել ֆուտբոլային դարպասին:
«Ես 12 տարեկան էի, երբ քեզ մեջքով դարձա: Ես մոռացա անցյալս հանուն անվտանգ ապագայի: Դա սրտիս ընտրությունն էր: Այն օրվանից, երբ ես դադարեցի նայել քեզ, սկսեցի սիրել, սիրել, որպեսզի պաշտպանեմ քեզ: Ես խոստացա ինքս ինձ անել ամեն հնարավորը, որպեսզի այլևս երբեք հայացքով չհանդիպեմ քեզ կամ որ դա հնարավորինս հազվադեպ լինի: Ամեն անգամ երբ դա լինում է, ես ցավ եմ ապրում, որ հուսախաբ եմ արել քեզ:
Մենք միշտ հակադրություններ ենք եղել, սակայն միևնույն ժամանակ լրացրել ենք միմյանց, ինչպես լուսինն ու արևը: Ես իմ ընտրությունն արել եմ 25 տարի առաջ: Ես երդվել եմ պաշտպանել քեզ թշնամիներից և կշարունակեմ պաշտպանել, քանի դեռ ոտքերս, գլուխս և սիրտս թույլ կտան դա անել»,- Gazeta.ru-ի փոխանցմամբ` իտալացին գրառել է Facebook-ի իր էջում:
38-ամյա դարպասապահն ազգային առաջնությունում գոլ բաց չի թողել արդեն 930 րոպե` նոր ռեկորդ սահմանելով: