Մոսկվայում ընթացող շախմատի հավակնորդների մրցաշարի 9-րդ տուրում Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը պարտվել է հնդիկ Վիշվանաթան Անանդին:
Տուրի մյուս պարտիաներում գրանցվել են հետեւյալ արդյունքները.
Վեսելին Տոպալով (Բուլղարիա)-Պետեր Սվիդլեր (Ռուսաստան)՝ 0,5:0,5
Անիշ Գիրի (Հոլանդիա)-Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)՝ 0,5:0,5
Հիկարու Նակամուրա(ԱՄՆ)-Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) ` 0,5:0,5
Այս տուրից հետո Անանդը վաստակեց 5,5 միավոր եւ շրջանցեց Արոնյանին, իսկ Կարուանան հավասարվեց հայ շախմատիստին: Մրցաշարային աղյուսակը գլխավորում են Անանդն ու Կարյակինը: 2 շախմատիստներն էլ ունեն 5,5-ական միավոր: Արոնյանը 5 միավորով կիսում է 3-4 տեղերը:
1.Սերգեյ Կարյակին՝ 5,5
2.Վիշվանաթան Անանդ՝ 5,5
3.Ֆաբիանո Կարուանա ՝ 5
4.Լեւոն Արոնյան՝ 5
5.Անիշ Գիրի՝ 4,5
6.Պետեր Սվիդլեր՝ 4
7.Հիկարու Նակամուրա՝ 3,5
8.Վեսելին Տոպալով՝ 3