Հռոմի պապ Ֆրանցիսկոսը քրիստոնյա վարսահարդարներին կոչ է արել իրենց հաճախորդների մազերը հարդարելու ժամանակ բամբասանքով չզբաղվել՝ նկատելով, որ բամբասելու գայթակղությունը հեշտորեն ներթափանցում է նրանց աշխատանքային միջավայր:
Ինչպես նշում է Daily Mail-ը, պոնտիֆիկոսը Վատիկան այցելած վարսահարդարներին և գեղեցկության ոլորտի մյուս մասնագետներին խորհուրդ է տվել քրիստոնյային վայել ձևով զբաղվել իրենց գործով:
«Ձեր հաճախորդներին սպասարկելիս պետք է նրանց բարությամբ և քաղաքավարությամբ վերաբերվեք, միշտ լավ խոսք ասեք և քաջալերեք: Ձեզնից յուրաքանչյուրն իր պրոֆեսիոնալ աշխատանքում կարող է ճշմարտացի վարվել ու իր ավանդն ունենալ հանրության բարօրության գործում»,-ասել է նա:
↧
Հռոմի պապը քրիստոնյա վարսահարդարներին կոչ է արել հաճախորդներին սպասարկելու ժամանակ չբամբասել
↧