Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Ռուսաստանը և Թուրքիան մեծ հեռավորության ՀՕՊ համակարգերի ստեղծման վերաբերյալ խորհրդակցություններ են վարում

$
0
0

Ռուսաստանը և Թուրքիան Անկարայի կողմից հակաօդային պաշտպանության սեփական համակարգեր ստեղծելու վերաբերյալ խորհրդակցություններ են վարում: Այս մասին РИА Новости գործակալությանը հայտնել է «Ռոսոբորոնէքսպորտ» ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Լադիգինը Ստամբուլում պաշտպանական արդյունաբերության IDEF-2019 ցուցահանդեսի ժամանակ:

«Մենք «Օբորոնպրոմ» ընկերության թուրք ներկայացուցիչների հետ այդ ոլորտում համագործակցության հետ կապված հարցեր ենք քննարկում: Քննարկումն ընթանում է երկու ուղղությամբ. մենք դիտարկում ենք Թուրքիայում С-400 համակարգերի առանձին տարրերի արտադրության հնարավորությունը, բացի այդ, խորհրդակցություններ ենք իրականացնում հակահրթիռային և հակաօդային պաշտպանության մեծ հեռավորության ազգային նոր համակարգեր ստեղծելու վերաբերյալ, որը շահավետ է Թուրքիայի համար»,- ասել է Լադիգինը:

Նրա խոսքով՝ հակաօդային պաշտպանության նոր համալիր է մշակվում:

«Դրանք С-400-ներ չեն, դրանք նոր համալիրներ են Թուրքիայի Հանրապետության համար: Մենք այդ ուղղությամբ նույնպես խորհրդակցություններ ենք իրականացնում նրանց հետ»,- հավելել է գործակալության զրուցակիցը:

 


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>