Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Զուրաբիշվիլին Twitter-ում տարածել է Թրամփի հրապարակումը, ինչը Վրաստանում սկանդալ է առաջացրել

$
0
0

Վրաստանի նախագահի վարչակազմը պարզաբանումներ է ներկայացրել նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի՝ Twitter սոցկայքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրապարակումը տարածելու վերաբերյալ, գրում է apsny.ge կայքը: Հրապարակման մեջ Թրամփը 2020թ.-ի նախագահական ընտրություններում իր մրցակից Ջո Բայդենին քնկոտ էր անվանել:

Զուրաբիշվիլիի մամուլի քարտուղար Խաթիա Մոիսցրապիշվիլիի խոսքով՝ կատարվածի վերաբերյալ երկու վարկած է դիտարկվում՝ սոցկայքերի կառավարման գծով մենեջերի կողմից թույլ տրված սխալ կամ կիբեռհարձակում:

«Արդեն բազմիցս հայտարարել եմ, որ սոցկայքերի կառավարման գծով մենեջերի կողմից տեխնիկական սխալմունք է թույլ տրվել, սակայն դա նախնական գնահատական էր: Այս փուլում, վերլուծելով տարաբնույթ փաստերը, իհարկե, չի կարելի բացառել նաև կիբեռհարձակման վարկածը: Կարծում եմ՝ պետք է խնդրի առնչությամբ ստուգում անցկացնենք», - ասել է մամուլի քարտուղարը՝ հավելելով, որ օրեր առաջ վարչակազմի աշխատակիցներից մեկի էջի նկատմամբ արդեն կիբեռհարձակման դեպք է գրանցվել:

Հիշեցնենք, որ օրերս Թրամփը վիրավորել էր ԱՄՆ հաջորդ նախագահական ընտրություններին մասնակցելու ցանկություն հայտնած կոնգրեսականին՝ նրան «քնկոտ Ջո» անվանելով, սակայն այդքանով Թրամփը չէր բավարարվել: «Հույս ունեմ, որ դու ունես մտավոր ունակություն հաջող քարոզարշավ անցկացնելու համար», - գրել էր ԱՄՆ առաջնորդը Twitter-ում:

Հաղորդվում է, որ «սկանդալային» հրապարակումն արդեն հեռացվել է Վրաստանի նախագահի թվիթերյան էջից:

 

 


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>