Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Պուտինն ուկրաինացիներին ՌԴ անձնագրեր տրամադրելու մասին զրույցի ժամանակ ուկրաիներեն է խոսել (տեսանյութ)

$
0
0

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիների «ընդհանուր քաղաքացիության» մասին և ուկրաիներենի անցել, գրում է 1k.com.ua-ն:

Լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցի ժամանակ Կրեմլի ղեկավարն ասել է, որ ընդհանուր քաղաքացիությունը երկու ժողովուրդներին ավելի ուժեղ և ավելի հաջողակ կդարձնի:

«Եթե Ռուսաստանում ուկրաինացիներին անձնագրեր տանք, անկասկած կստանանք սպասված արդյունքը»,- ասել է Պուտինը:

Զրույցի վերջում ՌԴ նախագահը հրաժեշտ է տվել լրագրողներին՝ ուկրաիներենով «ցտեսություն» («до побачення») ասելով:

Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին Պուտինը Դոնբասի բնակիչներին ռուսական անձնագրերի տրամադրման ընթացակարգի պարզեցման մասին հրաման էր ստորագրել: Ապրիլի 27-ին նա հայտարարել էր, որ Ռուսաստանը կարող է բոլոր ուկրաինացիների համար պարզեցնել ռուսական քաղաքացիության ստացման ընթացակարգը, իսկ ապրիլի 29-ին Ռաստովի մարզի Նովոշախտինսկ քաղաքում Լուգանսկի ինքնահռչակ հանրապետության բնակիչներին ռուսական անձնագրերի տրամադրման կենտրոն էր բացվել:

 

 


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Latest Images

Trending Articles



Latest Images

<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>