Հայաստանի հավաքականի նորեկ Գեղամ Ղադիմյանն առաջին մարզումն անցկացրեց ազգային թիմում: Ուկրաինական «Կարպատիի» հարձակվողը բրիֆինգի ընթացքում մի քանի հարցերի պատասխանեց.
- Առաջին մարզումն անցկացրիք հավաքականի հետ. ինչպիսի՞ն են տպավորությունները:
- Ամեն ինչ ինձ դուր եկավ: Հիանալի մթնոլորտ է, ամեն ինչ բարձր մակարդակի է:
- Սպասո՞ւմ էիք, որ կհրավիրվեք:
- Երկար ժամանակ բանակցել ենք, իսկ այժմ ամեն ինչ հստակ է: Շատ ուրախ եմ այդ առիթով:
- Ինչպիսի՞ մարզավիճակում եք այժմ գտնվում:
- Ամեն ինչ լավ է, հիանալի մարզավիճակում եմ:
- Հավաքականում շատ են նորեկները. կստացվի՞ լավ համագործակցության հասնել:
- Բոլորը լավ ֆուտբոլիստներ են. կարծում եմ արագ կկարողանանք:
- Վարուժան Սուքիասյանից ինչպիսի՞ն են տպավորությունները:
- Ես դեռ նոր եմ միացել (ժպտում է,- խմբ.): Նա լավ մասնագետ է երևում: