Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Բրյուսելի օդանավակայանում ևս մեկ պայթուցիկ սարք են վնասազերծել

$
0
0

Բրյուսելի «Զավենտեմ» օդանավակայանում սակրավորները ևս մեկ տեղադրված պայթուցիկ սարք են պայթեցրել, իսկ մեկ այլ սարք՝ վնասազերծել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Interfax-ը, այս մասին տեղեկացնում է BBC-ն:

Մարտի 22-ի առավոտյան երկու պայթյուն է որոտացել Բրյուսելի միջազգային օդանավակայանում: Երկրի իշխանությունները գտնում են, որ պայթուցիկ սարքերից մեկը կարող էր գործի դնել մահապարտ ահաբեկիչը: Երրորդ պայթունը որոտացել է մետրոյի Մալբեկ կայարանում՝ գնացքի վագոնում: Ահաբեկչական գործողությունների հետեւանքով զոհվել է առնվազն 34 մարդ, վիրավորվել է շուրջ 230-ը: Բելգիայի վարչապետը պայթյունները որակել է որպես ահաբեկչություն:

Բրյուսելում կատարված ահաբեկչական գործողությունների պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>