Հազարավոր օգտատերեր #jesuisbruxelles հեշթեգի ներքո իրենց համերաշխությունն են հայտնում Բրյուսելին և այսօր Բելգիայի մայրաքաղաքում տեղի ունեցած ահաբեկչության տասնյակ զոհերի հարազատներին:
Ինչպես նշում է Daily Mail-ը` հեշթեգում օգտագործվում է Փարիզում Charlie Hebdo-ի խմբագրության հարձակումից հետո համացանցում տարածված Je suis արտահայտությունը: Մոտ 80 000 օգտատեր այսօր այն կիրառել է` իր աջակցությունը հայտնելու Բելգիային: