NBA-ի գործող չեմպիոն «Գոլդեն Սթեիթն» կանոնավոր առաջնության հերթական տուրի շրջանակում այսօր հյուրնալվելիս 109:104 հաշվով պարտության է մատնել «Մինեսոտային»:
Այսպիսով, 70 խաղերից հետո «Ուորիորզը» 63 հաղթանակ է տոնել և 7 պարտություն կրել, ինչը նման քանակի հանդիպումների համար պատմության լավագույն արդյունքն է:
Հիշեցնենք, որ կանոնավոր առաջնությունում տոնած հաղթանակների թվով ռեկորդակիրը «Չիկագոն» է, որը 1995/96 մրցաշրջանում 82 մրցավեճից հաղթել է 72-ում: 1996 թվականին «Բուլզն» ուներ 62-8 ցուցանիշը: