Սերբիայի ֆուտբոլի միության փոխնախագահ Սավո Միլոշևիչը հայտարարել է, որ «Սաութհեմփթոնի» կիսապաշտպան Դուշան Տադիչն այլևս չի իրավիրվելու հավաքական: Դրա պատճառը ֆուտբոլիստռի կողմից թիմի գլխավոր մարզիչ Ռադովան Չուրչիչի հասցեին արված քննադատությունն է:
«Տադիչը խստորեն սխալվում է, եթե կարծում է, որ նրան ապագայում կրկին հավաքական կհրավիրեն: Ազգային ընտրանուն նրա պես մարդիկ պետք չեն: Այստեղ եսասերների համար տեղ չկա, ովքեր իրենց հավաքականի համար Աստծո պարգև են համարում: Ինչպես տեսնում ենք, Չուրչիչը լիովին ճիշտ էր՝ նրան հավաքական չհրավիրելով:
Տադիչը ցույց տվեց, որ թքած ունի թիմի վրա և մտածում է միայն իր մասին: Սերբերին այնպիսի ֆուտբոլիստներ են հարկավոր, ովքեր պատրաստ են աշխատել կոլեկտիվում»,- Միլոշևիչի խոսքերն է մեջբերել Reuters-ը:
Ավելի վաղ Տադիչը հայտարարել է, որ վիրավորված է նրանից, որ չի հրավիրվել հավաքական, ինչպես նաև հավելել, որ Չուրչիչը չի կարող սերբերին տիտղոսի բերել: