ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը խստորեն դատապարտել է Բելգիայի մայրաքաղաքում մարտի 22-ին տեղի ունեցած ահաբեկչական հարձակումները, նրա հայտարարությունը տեղադրված է կազմակերպության կայքում, փոխանցում է Газете-ն:
«Նա իր անկեղծ ցավակցությունն է հայտնում զոհերի ընտանիքներին, և իր համերաշխությունն է հայտնում Բելգիայի ժողովրդին և կառավարությանը»,- ասվում է փաստաթղթում:
Բան Կի Մունը նաև հույս է հայտնում, որ «Բելգիայի սրտում և Եվրոպայի կենտրոնում հարձակումների իրականացման մեղավորները» կարճ ժամկետներում կենթարկվեն պատասխանատվության:
Հիշեցնենք որ Բրյուսելի Զավենտեմի օդանավակայանում և մետրոյի մի քանի կայարաններում տեղի են ունեցել պայթյուններ, ինչի հետևանքով ահաբեկչությանը զոհ է գնացել առնվազն 34 մարդ։