ԱՄՆ պետդեպը կոչ է արել երկրի քաղաքացիներին զգույշ լինել Եվրոպա այցելությունների ժամանակ՝ Բրյուսելում ահաբեկչություններից հետո, գրում է Reuters գործակալությունը։
Արտաքին քաղաքական գերատեսչության Twitter-ի էջում ճանապարհորդողներին հայտնում են, որ եվրոպական երկրներ այցելությունները մի շարք ահաբեկչություններից հետո պոտենցիալ ռիսկ են։
Նշվում է, որ ահաբեկիչների պլաններում կարճաժամկետ հեռանկարում կան նաև հարձակումներ մարզական միջոցառումների անցկացման, զբոսաշրջային վայրերում, հասարակական սննդի հաստատություններում և տրանսպորտում:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Բրյուսելում ահաբեկչությունների հետևանքով ԱՄՆ-ի մի քանի քաղաքացիներ են տուժել:
Հիշեցնենք որ Բրյուսելի Զավենտեմի օդանավակայանում և մետրոյի մի քանի կայարաններում տեղի են ունեցել պայթյուններ, ինչի հետևանքով ահաբեկչությանը զոհ է գնացել առնվազն 34 մարդ։