Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո, Մեծ Բրիտանիայի արտաքին գերատեսչությունը հրապարակել է այն երկրների ցանկը, որտեղ բրիտանացիներին խորհուրդ չի տրվում այցելել, գրում է telegraph.co.uk-ը:
Թեպետ ցանկում չի ներառվել Բելգիան, սակայն Մեծ Բրիտանիան իր քաղաքացիներին կոչ է անում զգուշանալ այնտեղ այցելելուց: Ցանկում ներառվել են Աֆղանստանը, Իրաքը, Լիբիան, Սիրիան, Թունիսը, Յեմենը և մի շարք այլ երկրներ:
Պարբերականը նշում է նաև, որ կան նաև երկրներ, որոնց ընդամենը որոշակի տարածաշրջաններ խորհուրդ չի տրվում այցելել: Դրանց թվում են Հայաստանը, Ռուսաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Վրաստանը, Իրանը, Լիբանանը, Ուկրաինան, Տաջիկստանը, Ճապոնիան և այլն:
«Հայաստանի և Ադրբեջանի սահմանը փակ է: 1994թ հրադադարը պարբերաբար խախտվում է: Խորհուրդ է տրվում միայն խիստ անհրաժեշտության դեպքում այցելել Ադրբեջանին սահմանակից` Տավուշի և Գեղարքունիքի մարզեր», -ասված է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ կայքի ճանապարհորդական խորհրդատվություն բաժնում:
↧
Հայաստանը, գրեթե ամբողջությամբ, ապահով երկիր է բրիտանացիների այցելությունների համար. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
↧