Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգը մկանային վնասվածքի պատճառով ստիպված կլինի նվազագույնը 6 ամիս չխաղալ: Անգլիացին վնասվածքը ստացել է «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ մրցավեճում:
Ինչպես հայտնում է «The Guardian»-ը, եթե 21-ամյա ֆուտբոլիստի վերականգնումը հաջող ընթանա, Եվրո-2016-ից առաջ լավ մարզավիճակ հավաքելու համար Ստելինգն իր տրամադրության տակ մեկ ամիս կունենա:
Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանն ԱՊԼ-ում մասնակցել է 28 հանդիպման, որոնցում դարձել է 6 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ: