Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

«Հայկական ժամանակ». «Սեքյուրիթի դրիմ»-ը պատրաստ է ստանձնել ընտրատեղամասերում տեսախցիկներ տեղադրելու գործը

$
0
0


«Իշխանական աղբյուրներից մեզ հայտնի դարձավ, որ «Սեքյուրիթի դրիմ» ընկերությունը, որ ՀՀ ավտոմայրուղիներն ու ճանապարհները ծածկել է տեսանկարահանող սարքերով պատրաստ է ստանձնել ընտրատեղամասերում տեսախցիկներ տեղադրելու գործը։

 

ԸՕ-ի քննարկումների ժամանակ ընդդիմության պահանջներից մեկն Էլ ընտրատեղամասերում տեսախցիկների տեղադրումն Է, որպեսզի ընտրության պրոցեսը մի քանի տեսախցիկով 24 ժամ ուղիղ հեռարձակվի և պահպանվի, հնարավորության տալով միջադեպերի տեսագրությունները հետագայում օգտագործել որպես ապացույց։ Ըստ մեր տեղեկությունների, մասնավոր զրույցում «Սեքյուրիթի դրիմի» ներկայացուցիչը ասել Է, որ եթե նման որոշում կայացվի, իրենք կարող են կազմակերպել տեսախցիկների մոնտաժման և անխափան աշխատանքը»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles