Միացյալ Նահանգների ոստիկաններն ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանին 380 մետր երկարությամբ թունել են հայտնաբերել, հաղորդում է lenta.ru-ն։
Ստորգետնյա անցումը սկսվում է ամերիկյան Կալիֆորնիա նահանգի Կալեկսիկո քաղաքի տներից մեկից և ավարտվում մեքսիկական Մեխիկալի ռեստորանում:
Իրավապահ մարմինների տվյալներով՝ թունելը սկսել են օգտագործել ընթացիկ տարվա փետրվարից։ Խուզարկումների ժամանակ առգրավվել է ավելի քան 612 կիլոգրամ մարիխուանա: Դրա արժեքը գնահատվում է 6 միլիոն դոլար:
Հատուկ գործողության ժամանակ ոստիկանության աշխատակիցներին հաջողվել է երկու տղամարդու ձերբակալել: Ավելի ուշ Արիզոնայում հանցագործությանը ներգրավվածության կասկածանքով ձերբակալվել է երկու կին։