Սիրիայի Պալմիրայի շրջանում մարտական առաջադրանք կատարելիս ռուս սպա է զոհվել: Այս մասին տեղեկացնում է Meduza գործակալությունը:
Թե երբ է դա տեղի ունեցել, չի հաղորդվում: Զոհված զինծառայողի անունը ևս չի նշվում հաղորդագրության մեջ:
Ռուսական «Խմեյմին» ռազմաբազայի ներկայացուցչի խոսքով` սպան «մեկ շաբաթվա ընթացքում հայտնաբերել է ահաբեկիչների կարևորագույն կառույցները» Պալմիրայի շրջանում և դրանց տվյալները հաղորդել է ավիացիային: