Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Բազմաֆունկցիոնալ մարդ է, ընդդիմադիր չի լինի, համարյա բիզնեսով էլ չի զբաղվում. նախկին ԲՀԿ-ականը նոր կուսակցություն է փնտրում

$
0
0

ԲՀԿ կուսակցությունը լքած ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը մտադիր է 2017 թ-ի  խորհրդարանական ընտրություններին էլ մասնակցություն ունենալ, բայց տեղյակ է կուսակցական լինելու պայմանին:

 

Tert.am-ի հետ զրույցում Ախոյանը նշեց, թե հոգնել է նոր կուսակցություն կայացնելու գործընթացից և նպատակ էլ չունի ընդդիմադիր դառնալ: «Կգործեմ ոչ ընդդիմադիր դաշտում, քանի որ ես զբաղված են այնպիսի գործունեությամբ, որ շատ էլ ցանկանամ, մեկ է` չեմ կարող գործել ընդդիմադիր դաշտում»,-ասաց նա: Դիտարկմանը, թե բիզնես գործունեությունը հաշվի առնելով է խուսափում ընդդիմադիր լինելուց, նա պատասխանեց.«Ես համարյա թե բիզնես ոլորտում չկամ: Ընտանիքս զբաղվում է, եղբայրներս զբաղվում են, բացի ինձնից»:


Պատգամավորի խոսքով՝ բնականաբար, այլ կուսակցության անդամակցությունն անխուսափելի է: «Սակայն, բացառապես գործող կուսակցություններին, որոնք ունեն հին կուսակցական և քաղաքական մշակույթ և քաղաքական կուրսն ու համոզմունքները հոգեհարազատ են ինձ»,-ասաց նա:


Հարցին, թե նկատի ո՞ւնի ՀՀԿ-ին, Ախոյանը նշեց, թե միայն ՀՀԿ-ն չէ,որ կայացած է, բայց ինքը  լավ գիտի իշխող կուսակցության դերը: «Այս պահին նման հարցի պատասխանելն իմ կողմից անմտություն կլինի, որովհետև չկա կոնկրետ մի առաջարկ և ուղղվածություն, որ ես խորանամ:

 

Ես բազմաֆունկցիոնալ մարդ եմ և շատ շուտ կկարողանամ կողմնորոշվել: Բնականաբար, կայացած եմ համարում նաև դաշնակներին, ԲՀԿ-ին և ՕԵԿ-ին, որը հիմա դարձել է «Հայկական վերածնունդ»»,-ասաց նա:


Դիտարկմանը, թե կուսակցություններն ինչպե՞ս կարող են նրա վրա հույս դնել, երբ օրինակը՝ նա այն քաղաքական գործիչներից է, որ նավը լքում է դժվար պահին, Արագած Ախոյանը չհամաձայնվեց: «Ես այն մարդկանց թվին չեմ պատկանում, որոնք լքում են խորտակվող նավը, ես այն մարդկանցից եմ, որ նախօրոք զգուշացնում են, որ եթե քամին փչի հակառակ ուղղությամբ, ապա դա իմ ճանապարհը չէ: Ես չեմ ուզում գնալ այն ուղղությամբ, որ ուղղությամբ նավը փոխում է իր քաղաքական վեկտորը: Ես տարիներ առաջ զգուշացրել եմ, որ եթե մենք կանք այս ուղղության վրա, ուրեմն՝ ես կամ, եթե ոչ՝ չկամ: Այն օրը, որ ես որոշում կայացրեցի և հայտարարեցի կուսակցությունը լքելու մասին, անգամ, հայտնի չէր, թե ինչ է լինելու քաղաքական դաշտում»,-ասաց նա:
 


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Latest Images

Trending Articles



Latest Images

<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>