Աշխարհի տարբեր ծայրերում սկսել են սուրճ մատուցել Զատիկի շոկոլադե ձվերում, գրում է mirror.co.uk-ը:
Պարբերականը նշում է, որ սա շատ է ուրախացրել շոկոլադի և սուրճի սիրահարներին: Սուրճը լցնում են շոկոլադե ձվիկների մեջ, դրանք սկսում են փոքր-ինչ հալչել, ինչն էլ ավելի համեղ է դարձնում դրանց համադրությունը: