Վիսկոնսին-Միլուոկի համալսարանի գիտնականները քարացած ջրիմուռների մինչ օրս անհայտ երկու տեսակներ են հայտնաբերել, որոնց տարիքը գերազանցում է 555 մլն տարին:
Ինչպես հաղորդում է Scientific Reports պարբերականը, գիտական համայնքը ենթադրում է, որ կենդանական բազմազանության արագ զարգացումը տեղի է ունեցել մոտ 541 մլն տարի առաջ: Սակայն հայտնաբերված բազմաբջիջ կենսաձևերի նմուշները, որոնք կարելի է դիտարկել անզեն աչքով, պատկանում են ավելի հին ժամանակներին:
Երկու նոր տեսակները հայտնաբերվել են Արևելյան Մոնղոլիայում: Հայտնաբերված տեսակներից մեկը ստացել է Chinggiskhaania bifurcate անվանումը` Չինգիսխանի պատվին: