Porsche Design ընկերությունը, որը ընդգրկված է Porsche Automobil Holding SE հոլդինգի կազմում, և Adidas-ը մարզակոշիկների համատեղ հավաքածու են ներկայացրել: Lenta.ru-ի հաղորդմամբ` խոսքը ֆուտբոլային մարզակոշիկների մասին է:
Մոդելը ստացել է Design Sport X անվանումը: Մարզակոշիկը ներկայանում է սև գույնով: Կոշիկի արտաքին տեսքը հիշեցնում է Porsche 911 սպորտային մեքենայի դիզայնը: Շարքը թողարկվել է սահմանափակ քանակությամբ` 1500 օրինակով: Մարզակոշիկներն արդեն վաճառքում են: Արժեքը կազմում է 375 եվրո:
Մարզական հագուստի և այլ պարագաների թողարկմամբ մասնագիտացած Adidas ընկերությունը հիմնադրվել է 1948-ին` Գերմանիայում: