Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո Ֆրանսիայի հարավարևելյան շրջանում «Մահ ահաբեկիչներին» գրությամբ գովազդային վահանակ է հայտնվել:
Ինչպես տեղեկացնում է RTBF պարբերականը, խոշոր վահանակը տեղադրվել է ֆրանսիական Լա Սեն սյուր Մեր և Սիս Ֆուր լե Պլաժ համայնքների միջև անցնող գլխավոր ճանապարհին:
Գովազդային վահանակի տեղադրման կողմնակիցներից մեկը ասել է, որ վերջերս տեղի ունեցած հարձակումները ցնցել են իրեն, և դա իրենց պատասխանն է ահաբեկիչների հայտարարած պատերազմին: