«Կառավարությունում խառն են մի ուրիշ ձև. պատրաստվում են Դմիտրի Մեդվեդևին դիմավորելուն, որը Հայաստան կժամանի ապրիլի 7-ին՝ Կանանց և մայրության տոնի օրը, կրկնակի տոն պատճառելով աչքը ջուր կտրած կառավարությանը, որը դեռ դեկտեմբերից նրան է սպասում։ Մեդվեդևը Հայաստան է ժամանում ոչ միայն մասնակցելու ԵԱՏՄ վարչապետների համաժողովին, այլև աշխատանքային այցով, այդ իսկ պատճառով մեկ օր շուտ է գալիս։ Այցն առանցքային է այն առումով, որ վերջինս այստեղ հայտարարելու է գազի գնի իջեցման մասին, սակայն ոչ թե Հովիկ Աբրահամյանի «կենդանի ներկայությամբ», այլ՝ Սերժ Սարգսյանի։ «Օբշակը» որոշել է, որ այդ քայլի փիար դափնին բացառապես պետք է պատկանի երկրի նախագահին։ Ուրիշ ոչ մեկին։ ԵԱՏՄ երկրների մնացյալ վարչապետները՝ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ, Հայաստան կժամանեն հաջորդ օրը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։