Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

«Ժողովուրդ». Քաղաքական հիվանդություն է. բոլորը ցանկանում են ազատվել մեղքերից, բոլորն ազնիվ են, մաքուր. Վահրամ Բաղդասարյանը Վարդան Օսկանյանի մասին

$
0
0


«ՀՀ ԱԺ պատգամավոր, ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը օրերս «Կենտրոնի» եթերում հայտարարել է. «Մարտի 1-ը մեր սև Էջերից մեկն Է. այդ օրվա իշխանությունը միանշանակ պատասխանատվություն Է կրում դրա համար»։ Սակայն Օսկանյանը, որը 2008-ի մարտի 1-ին նախագահական նստավայրում լրագրողների առջև ցուցարարների դատավճիռն Էր կարդում, ասել Է, թե ինքն այդ իրադարձությունների համար մեղավոր չէ, կիլոմետրերով հեռու է։ ՀՀ Աժ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանից «Ժողովուրդ»–ը հետաքրքրվեց, թե նա ինչպես է վերաբերվում իր նախկին իշխանակցի նման հայտարարություններին։ «Եթե խոսքը այն ժամանակվա իշխանություններին է վերաբերում, ապա այն ժամանակվա իշխանություններից մեկն էլ նա (Օսկանյանն) է եղել։ Սա քաղաքական հիվանդություն է. բոլորը չեն ցանկանում ունենալ իրենց մեղքի բաժինը, բոլորը ցանկանում են ազատվել այդ մեղքերից, բոլորն ազնիվ են, մաքուր»,– ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
 


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>