ԴոգՎինչին ամերիկաբնակ շուն է, որը տարված է նկարչությամբ ու բավական «լուրջ» գումարներ է վաստակում իր տաղանդի շնորհիվ:
Ինչպես նշում է The New York Daily News-ը, 3 տարեկան չորքոտանին հմտացել է արվեստի այս ճյուղում իր տիրուհու շնորհիվ, ով մասնագիտությամբ նկարչուհի է:
«Երբ ես նկարում էի, նա միշտ գալիս էր ու պառկում կողքիս: Մի անգամ ես նրան հարցրի. «Կուզե՞ս նկարել»։ Նա արագ ոտքի ելավ ու ուրախ թափահարեց պոչը»,- վերհիշել է շան տիրուհին` Իվոն Դեգերը:
Դրանից հետո նա որոշել է թույլ տալ շանը նկարել` կենդանուն ուղղորդելով իր հրահանգներով:
Հետաքրքրական է, որ ԴոգՎինչիի աշխատանքները մեծ հետաքրքրություն են առաջացրել ու վաճառվում են 50-100 դոլարով։