Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

«Չորրորդ իշխանություն». Ազատ դեմոկրատներ կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանն առաջիկայում պատրաստվում է լքել այդ կուսակցությունը

$
0
0


«Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ Ազատ դեմոկրատներ կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանն առաջիկայում պատրաստվում է լքել այդ կուսակցությունը։ Ինչպես պնդում են «ՉԻ» աղբյուրները, Սեդրակյանը տարաձայնություններ ունի այդ կուսակցության նախագահ Խաչիկ Քոքոբելյանի հետ։ Բացի այդ, ըստ նույն աղբյուրների, նա տևական ժամանակ է՝ նեղացած է Քոքոբելյանից այն բանի համար, որ 2012թ. Աժ ընտրություններում, երբ ԱԴԿ-ն «Ժառանգության» հետ մասնակցում էր միասնական ցուցակով, Սեդրակյանի անունը գրել էին 12-րդն այն դեպքում, երբ նա կուսակցության փոխնախագահն էր, իսկ իրենից առաջ գրել էին վարչության սովորական անդամների անուններ։


Մեր աղբյուրները նշում են, որ Սեդրակյանը պատրաստվում է ՍԴԿ-ից դուրս գալ առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։ Ավելին, նա տարբեր միջավայրերում սիրում է հայտարարել, որ կուսակցության մեջ գտնվելն իրեն ավելի շատ խանգարում է, քան օգնում»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>