Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Օբաման կչեղարկի ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցները, եթե... Քերին հայտնել է պայմանը

$
0
0

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Մոսկվայում բանակցությունների ժամանակ հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պատրաստ է չեղարկել Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները, եթե Ուկրաինայի վերաբերյալ Մինսկի պայմանավորվածությունների բոլոր դրույթները կատարվեն, գրում է РИА Новости-ն:

 

«Ես կրկնել եմ նախագահ Օբամայի խոստումները, որ պատժամիջոցները կհանվեն, եթե Մինսկի պայմանավորվածությունների բոլոր կետերը կատարվեն, ներառյալ` բոլոր զորքերի դուրսբերումը և ուկրաինական սահմանի ինքնիշխանության վերադարձը»,- ասել է Քերին:

 

Նրա խոսքով՝ վերջին տարիներին Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև տարաձայնություններ են եղել, սակայն առարկայական քննարկումները, ինչպիսին կայացած քննարկումներն են, դրական արդյունքների են հանգեցնում:


«Միշտ հարկ է ջանքեր ներդնել, որպեսզի փորձել և հասնել առաջընթացի»,- նշել է Քերին:
 


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles