Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

ԻՊ-ի գրոհայինները նոր ահաբեկչություններ են նախապատրաստում Եվրոպայում. CNN

$
0
0

«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գրոհայինները նոր ահաբեկչություններ են նախապատրաստում Եվրոպայում, որոնք գտնվում են նախապատրաստման տարբեր փուլերում, հայտնում է CNN հեռուստաալիքը` ԱՄՆ-ում աղբյուրների հղումով:

 

Նշվում է, որ այդ տեղեկությունները հաղորդողների և էլեկտրոնային ստուգման տվյալները վերջին մի քանի ամիսների ընթացքում ցույց են տալիս, որ ԻՊ-ի գրոհայինները Եվրոպայում հարձակումների մի քանի թիրախ են ընտրել։

 

Ամերիկյան հակաահաբեկչական ստորաբաժանումների աշխատակիցները հայտնել են, որ թեև ահաբեկիչները չեն կարողացել իրականացնել մի քանի հարձակում, որոնց իրականացման մոտավոր ժամանակը և վայրը հայտնի է եղել, ԻՊ-ի կողմնակիցներն առանձնանում են ճկունությամբ` իրենց պլանների խափանման դեպքում:

 

«Կան վկայություններ, որ նրանք շրջում են Եվրոպայով, սակայն դեռևս չեն կողմնորոշվել և նոր հարձակման հույս ունեն»,- նշել է աղբյուրը:

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ Ֆրանսիայում ձերբակալվել է մի տղամարդ, ում կասկածում են ահաբեկչական հարձակում նախապատրաստելու համար։

 

Հիշեցնենք, որ Բելգիայում եռօրյա սուգ է` ի հիշատակ Բրյուսելում ահաբեկչական հարձակումների զոհերի: Երեք պայթյունների հետևանքով մահացել է ավելի քան 30 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 250-ը։

 


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles