Մադրիդի «Ռեալի» ու Բրազիլիայի հավաքականի նախկին պաշտպան Ռոբերտո Կարլոսը համաձայնել է գլխավորել Մայամիի թիմը, որը ՄԼՍ-ում կսկսի հանդես գալս 2018 թվականից,- տեղեկացնում է «AS»-ը:
Նոր ձեւավորվող ակումբի նախագահ Դեւիդ Բեքհեմը համոզել է նախկին թիմակցին պայմանագիր կնքել:
«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն առաջարկում էր բրազիլացուն աշխատել թիմի ակադեմիայում, սակայն բրազիլացուն կարիերան ՄԼՍ-ում շարունակելու տարբերակն ավելի է գոհացրել:
Հիշեցնենք, որ Կարլոսը եւ Բեքհեմն «արքայական ակումբում» են հանդես եկել 2003-ից 2007 թվականներին: