Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Նախարար Դավիթ Լոքյանի ունեցվածքը

$
0
0

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, ով պաշտոնը ստանձնել է փետրվարի 24-ից, բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել առկա գույքի ու եկամուտների վերաբերյալ հայտարարագիրը:

 

Այսպիսով` Դավիթ Լոքյանն հայտարարագրել է բնակարան, անհատական բնակելի տուն, հասարակական նշանակության շինություն:


Նախարարի բաժնետոմսերը պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմում են՝ 41 մլն 520 հազ. դրամ, 37 մլն 150 հազ. դրամ  և 63 մլն 400 հազ. դրամ: 


Դավիթ Լոքյանի դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմում են 4000 ԱՄՆ դոլար և 2000 եվրո: Նրա եկամուտները գոյացել են շահաբաժիններից, որոնք հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականություններն ստանձնելու օրը կազմում են 4.6 մլն դրամ:


 

 


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles