Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Ապագայում հիմնական դարպասապահի համար լուրջ մրցակցություն է սպասվում. Արսեն Բեգլարյան

$
0
0

 Երեկ` մարտի 25-ին Հայաստանի հավաքականը Երևանում ոչ-ոքի՝ 0:0 հաշվով ավարտեց Բելառուսի դեմ ընկերական հանդիպումը: Ռոման Բերեզովսկու հրաժեշտի խաղի 8-րդ րոպեին նրան փոխարինեց Արսեն Բեգլարյանը, ով նորամուտը նշեց ազգային ընտրանու կազմում և աչքի ընկավ վստահ գործողություններով: Armsport.am-ը զրուցեց 23-ամյա դարպասապահի հետ:

 

- Արսեն, Ձեր նորամուտը առանձնահատուկ ստացվեց, քանի որ խաղի մեկնարկում փոխարինեցիք լեգենդար Ռոման Բերեզովսկուն…

 

- Դա ինձ համար շատ երկար սպասված իրադարձություն էր: Հիանալի տպավորություններ մնացին: Շնորհակալ եմ մարզչին, ով վստահեց ինձ: Հուսով եմ` արդարացրի նրա սպասելիքները և հետագայում չեմ հիասթափեցնի: Այս խաղը նաև Ռոման Բերեզովսկու հրաժեշտի հանդիպումն էր, ուստի կարևոր էր չփչացնել նրա տրամադրությունը, արժանիորեն հանդես գալ: Ցանկանում էինք նրան հաղթանակով ճանապարհել, չստացվեց, բայց որ սեփական դարպասն անառիկ պահեցինք, նույնպես վատ չէր:

 

Մանրամասները՝այստեղ:


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>