Կիևի «Դինամոյի» դարպասապահ Ալեքսանդր Շովկովսկին կարիերան ավարտելու մտադրություն ունի:
41-ամյա դարպասապահը հայտնել է, որ վստահ չէ՝ մյուս մրցաշրջանում կլինի մեծ ֆուտբոլում, թե ոչ:
«Յուրաքանչյուր տարի կարիերայիս ավարտն ավելի ու ավելի է մոտենում: Ժամանակը ցույց կտա, թե երբ կլինի դա. շուտով ամեն ինչ կիմանաք: Հաջորդ տարի կլինեմ 42 տարեկան. հնարավոր է պայմանագիրս չերկարաձգեմ»,- ուկրաինացու խոսքերն է մեջբերել «football24.ua»-ն:
Շովկովսկին «Դինամոյում» հանդես է գալիս 1993 թվականից ի վեր: