Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Կառավարությունը ողջամիտ է, թույլ չի տա, որ ՀՀ-ն վերածվի հին մեքենաների գերեզմանոցի. տնտեսագետ

$
0
0

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը մտավախություններ չունի, որ Եվրասիական տնտեսական միությունից մեքենաների ավելացված արժեքի 20 տոկոսի վերացման դեպքում, Հայաստան ներկրվեն չափից դուրս անորակ  ու բնապահպանական ստանդարտներին չհամապատասխանող  մեքենաներ:


Tert.am-ի հետ զրույցում տնտեսագետը նկատեց. «Ես կարծում եմ, որ կառավարությունը ողջամիտ է ու նման բան չի կարող թույլ տալ, որ երկիրը  վերածվի հին մեքենաների գերեզմանոցի, որովհետև  Հայաստանը, առայժմ, փակուղային դիրք ունի, կիսաշրջափակված վիճակում է և հայտնի է, որ գալիս են այստեղ մեքենաներ, բայց դուրս գալը շատ հազվադեպ է լինում, գրեթե չեն լինում»:


Ըստ տնտեսագետի` հակառակը, Հայաստանը պետք է  խթանի մի փոքր ավելի բարձր որակի ու ավելի արդիական սարքավորումներ ունեցող մեքենաների մուտքը Հայաստան: Ավելի խնայողական, ավելի քիչ արտանետումներ բաց թողնող:


Նշենք, որ նման մտահոգությունը առաջացել էր այն բանից հետո, երբ  ՌԴ-ում  աշխատող մի խումբ ՀՀ քաղաքացիներ, «գցել-բռնել էին, որ 5 հոգուց ամեն մեկի համար նվազագույնը 70 հազար դրամով ավիատոմս գնելու փոխարեն, ավելի էժան կլինի մեկ օգտագործված մեքենա գնել, բոլորով նստել ու գալ: Արդյունքում` և’ տոմս չեն գնի, և մեքենան կմնա»:

 


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>