Հարավկորեական մեքենաշինական ընկերությունը ներկայացրել է իր երկար սպասված նորույթը` Genesis սերիական շարքի հերթական շքեղագույն սեդանը:
Ինչպես հայտնում է Tech insider-ը` Genesis G90 մոդելը, որը Hyundai Genesis G80-ի հաջորդն է շարքում, ներկայացվել է օրեր առաջ մեկնարկած Նյու Յորքի ավտոսրահում:
Դեռևս հայտնի չէ, նորագույն բրեդնի շքեղ ներկայացուցչի արժեքը, սակայն մոդելի հաջողությամբ կամ ձախողմամբ կպայմանավորվի բրենդի ապագան:
Smart մեքենան ներկայանում է հետիոտնին նկատելու և արտակարգ իրավիճակում ինքնուրույն արգելակելու գործառույթով: Մեքենայի սրահը կաշեպատ է, իսկ կառավարման վահանակի վրա աչքի է ընկնում այլընտրանքային ժամացույցը:
Մեքենան կարող է զինվել 365 ձիաուժ հզորությամբ V6 կամ 420 ձիաուժ զարգացնող V8 շարժիչով: