Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը կատարել է իր խոստումը եւ Բրազիլիայի հավաքականի դեմ ԱԱ-2018-ի ընտրական փուլի խաղում խփած գոլը նվիրել է մահացած ֆիզպատրաստության մարզիչ Վալտեր Ֆերեյրային:
Կատալոնական «Բարսելոնայի» ֆուտբոլիստը խոստովանել է, որ շնորհակալ է Ֆերեյրային աջակցության համար: Նա պատմել է, որ մարզիչն օգնել է իրեն մեկնելու աշխարհի 2014 թվականի առաջնությանը: Այդ ժամանակ հարձակվողը ծնկի վնասվածք ուներ ու նրա մասնակցությունը ԱԱ-2018-ին հարցականի տակ էր:
Բրազիլիայի դարպասը գրավելուց հետո Սուարեսը վերցրեց Ֆերեյրայի պատկերով խաղաշապիկը ու ցուցադրեց երկրպագուներին: