Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոստովանել է, որ ցանկանում է, որպեսզի իր տղան դառնա ֆուտբոլիստ և ունենա այնպիսի որակներ, ինչպիսին ունի հայրը:
«Ես ցանկանում եմ, որ իմ տղան դառնա ֆուտբոլիստ: Ես ֆուտբոլիստ եմ, եւ ցանկանում եմ, որ իմ տղան նույնպես դառնա ինձ նման: Մտածում եմ, որ նա ունի այդ որակները: Իհարկե, նա դեռ երեխա է, բայց նա սիրում է ֆուտբոլը: Սակայն ես չեմ պատրաստվում ստիպել նրան, որ դառնա ֆուտբոլիստ»,-Ռոնալդուի խոսքերն է մեջբերում Marca-ն: