Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

ԱԺ-ն պետք է բարձրանա և՛ որակով, և՛ քանակով, քանի որ դառնում է երկրի գլխավոր մարմինը. քաղաքագետը դեմ է պատգամավորների թվի կրճատմանը

$
0
0

Tert.am–ի հետ զրույցում քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն անդրադառնում  է  Ընտրական օրենսգրքի նոր նախագծին, ներկայացնում, թե ինչու է դեմ պատգամավորների թվի կրճատմանը, որը հնարավոր է լինի այս նախագծով: Ըստ նրա, երբ ՀՀ նախագահի ինստիտուտը վերանում է և այդ լիազորությունների մի մասն անցնում է ԱԺ-ին, մի մասը` կառավարությանը, անհրաժեշտ է, որ օրենսդիր մարմինը իրոք լինի որակապես ավելի լավը: Եթե սա կարելի էր հանդուրժել նախագահական համակարգի ժամանակ, ապա ոչ խորհրդարանականի: Իսկ որակյալ խորհրդարանի մասին, ըստ քաղաքագետի հնարավոր չի լինի խոսել այն պարագայում, երբ աշխատանքի ծավալի ավելացմանը զուգահեռ, պակասեցվում է խորհրդարանականների թիվը:


-Պարո՛ն Գրիգորյան,  ԱԺ-ում ունեցած Ձեր ելույթի ժամանակ  դեմ արտահայտվեցիք  պատգամավորների ընդհանուր թիվը՝ 131-ից  101 դարձնելուն: Ամեն դեպքում, ինչո՞ւ պետք է քանակը չապահովի որակ:
 

- Նախ, ներկայացնեմ իմ տեսակետը, որը շաղկապված է Ձեր հարցին, ապա դրան կանդրադառնամ: Նախ, ուզում եմ արձանագրել, հիմա ողջ հասարակությունը, քաղաքական ուժերը, քաղաքացիական ուժերը, մանրակրկիտ ուսումնասիրում են և ներկայացնում իր դիտողությունները կոնկրետ կետերի հետ կապված: Եվ ես ուզում եմ, որ մենք նաև այս կոնտեքստով նայենք այդ ամբողջ պրոցեսին:

 

Հիմա անցնեմ բուն հարցին. մենք նախագահական համակարգից  անցնում ենք պառլամենտական համակարգի ու համամասնական ընտրական համակարգի: Այսինքն` խորհրդարանական համակարգի: Ինչն իր մեջ պարունակում է որոշակի պահանջներ: Որո՞նք են այդ պահանջները: Որ անպայման պետք է ուժեղանա  բազմակուսակցականությունը Հայաստանում, անպայման պետք է մեծ թվով ֆրակցիաներ ունենա ապագա պառլամենտը: Դա համակարգի պահանջն ու մեխն է: Այսինքն` երբ մենք հրաժարվում ենք պրեզիդենտական համակարգից ու անցնում պառլամենտականի, երբ էապես մեծանում է Ազգային ժողովի դերը, դու պետք է հասկանաս 2 կարևոր բան: Առաջին, որ Ազգային ժողովը պետք է իրոք լինի ավելի որակյալ և լինի ավելի մեծ (ավելի շատ թվով պատգամավորներ ունենա –Tert.am) : Բերեմ օրինակ` ԱԺ-ն այսօր զբաղվում է օրենքներով և հիմա Սահմանադրության փոփոխություններից հետո նոր օրենքի անցնելու դեպքում 64 ոլորտներում պետք է օրենսդրական փոփոխություններ կատարի: Կրկնում եմ` ոչ թե 64 օրենք ընդունի, այլ 64 ոլորտների հետ կապված օրենսդրական հսկայածավալ փաթեթ:

 

- Ի վերջո, կարելի է դա անել պատգամավորների ոչ թե պատգամավորների ավելի թվի հաշվին, այլ նրանց աշխատանքային ժամերի ավելացման: Օրինակ` ԱԺ կանոնակարգ-օրենքով փոփոխություններ մտցնել և նիստերն անցկացնել ոչ թե 21 օրը մեկ, այլ ասենք` 15: Այսինքն` տեխնիկական հարցեր են:
 

-Դրանք տեխնիկական հարցեր չեն: Բոլոր օրենքները պատգամավորները, ի վերջո, պետք է մարսեն, նորմալ քննարկում լինի: Իսկ Ձեր լոգիկան տրադիցիոն հայկական լոգիկա է. բոլորս գիտենք, որ պառլամենտի կեսը բիզնեսով է զբաղված … Եվ սա կարելի էր հանդուրժել այն ժամանակ, երբ կար պրեզիդենտական ինստիտուտ, որն ԱԺ-ի այդ թերությունների մի մասը կոմպենսացնում էր: Հիմա չի լինելու կոմպենսացնելու մեխանիզմ: Բացի այն, որ լինելու է մեծ ծավալի աշխատանք ու այդ պատգամավորներն այնպես չէ, որ պետք է ֆիզիկապես ավելացնես նրանց ծանրաբեռնվածությունը: Նրանք պետք է այդ օրենքներն իրենց միջոցով անցկացնեն: Բացի այդ` նախագահական համակարգի  լիազորությունների մի մասը  ֆունկցիաների, օրինակ` արտաքին հարաբերությունների հարցերով և ինֆորմացիոն, անցնելու են պառլամենտին, մի մասը կառավարությանը: Ուստի պառլամենտը պետք է բարձրանա և' որակով, և' քանակով, քանի որ դառնում է երկրի գլխավոր մարմինը: Էլ չեմ ասում, որ պատգամավորները միջխորհրդարանական վեհաժողովների անդամ են, տարբեր կազմակերպությունների, մեկը ստիպված է 3-4 տեղերում լինել: Էդ թերություններն էլ չեմ ասում, որ պետք է անպայման այնպես անենք, որ ամեն մի պատգամավոր կենտրոնանա մի տեղի վրա: Հանձնաժողովները  մշտական, եթե վաղը ասենք 101 պատգամավոր լինի, ստացվում է այնպես, որ այդ պատգամավորների թիվը հանձնաժողովներում կպակասի: Ես համաձայն եմ Ձեր հետ, երբ ասում եք, որ ինչ կլինի, թող աշխատակազմերը, իրավաբանները  պատրաստեն, ուժեղացնեն օրենքները: Բայց չէ՞, որ, ի վերջո, պատասխանատուն, քվեարկողը պատգամավորն է, նրա միջոցով այդ ամենը պետք է անցնի: Դա է պատճառը, որ ես համարում եմ, որ թիվը եթե կրճատվի, վատ է:  Այսինքն` կարող է այնպես ստացվի ընտրությունը, որ լինի մինիմալ թվով պատգամավոր` 101:  Այսինքն` ստացվում է, որ այս դեպքում պատգամավորները և; ուղղակի ֆիզիկապես չեն հասցնելու և որակապես, երբ նրանց աշխատանքի ծավալն ավելանա:

 

-Իսկ կարելի՞ է ասել, որ  քանի որ նախագահի լիազորությունների մի մասը անցնում է  ԱԺ-ին, ապա, ըստ Ձեզ, պետք է ավելացնե՞լ պատգամավորների թիվը:
 

-Շատ ապրեք, բայց ոչ միայն դա. բազմակուսակցական այս համակարգը` պառլամենտականը պահանջում է, որ ավելի մատչելի լինի շեմը, իսկ պառլամենտում ավելի շատ կուսակցություններ ներկայացված լինեն: Այլ բան է, որ մեծամասնություն կարող են կազմել 1-2 կուսակցությունով, բայց համակարգն  ինքը պահանջում է, որ շատ քաղաքական ուժեր լինեն: Առնվազն 6, 7 ֆրակցիա: Իսկ երբ պրեզիդենտական ու մեծամասնական, ապա այն պահանջում է, որ լինի ինչպես ԱՄՆ-ում` երկկուսակցական:  Դրա պատճառով էր, որ ես ԸՕ-ն պատրաստողների ասացի` ինչո՞ւ չեք իջեցնում պառլամենտ մտնելու անցողիկ շեմը` 5-ից (քաղաքական ուժի) ու 7-ից (դաշինքների պարագայում) ավելի ցածր շեմի: Կամ ինչո՞ւ կուսակցությունների համամասնական ցուցակը պետք է կազմվի կուսակցություններում` կուսակցությունների ղեկավարության կողմից: Դա պետք է անպայման արվի համագումարներով:


 

 

 


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>