Բրիտանացի Ջուլիե Բագոտտը չի նկատել թե ինչպես է իր կատուն «սողոսկում» ծանրոցի մեջ, որ նա լցնում էր տեսասկավառակներով, գրում է huffingtonpost.com-ը:
Պարբերականի փոխանցմամբ՝ չնկատելով, որ կատուն ծանրոցի մեջ է, կինը այն դրել է ծանրոցների համար նախատեսված արկղում:
Կատուն «ճանապարհորդել» է 418 կմ՝ հայտնվելով երկրի հակառակ կողմը: Ծանրոցը ստացողները զարմացել են, երբ տեսասկավառակների հետ գտել են կատվին: Նրանք կատվին տարել են կենդանիների կենտրոն, որտեղ կատուն անցել է առողջական ստուգում, այնուհետև միավորվել է իր տիրոջ հետ:
↧
Բրիտանիայում կատուն 8 օր գտնվել է ծանրոցում և «շրջագայել» 418 կմ
↧