Մոսկվայում ընթացող շախմատի հավակնորդների մրցաշարի նախավերջին տուրում Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակներով ոչ-ոքի խաղաց Ռուսաստանը ներկայացնող Սերգեյ Կարյակինի հետ:
Այս պարտիայից հետո Արոնյանը կորցրեց մրցաշարում հաղթելու շանսերը: Վերջին տուրում հայ շախմատիստը մրցելու է Հիկարու Նակամուրայի հետ (ԱՄՆ):
Ոչ-ոքի է ավարտվել նաեւ Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)-Անիշ Գիրի (Հոլանդիա) պարտիան:
Բուլղարացի Վեսելին Տոպալովը պարտվել է ԱՄՆ-ն ներկայացնող Հիկարու Նակամուրային, իսկ Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)-Պետեր Սվիդլեր (Ռուսաստան) պարտիան դեռ ընթացքի մեջ է:
↧
Հավակնորդների մրցաշար. Արոնյանը ոչ-ոքի խաղաց Կարյակինի հետ
↧