Բրյուսելում օրերս իրականացված ահաբեկչությունների հետևանքով 32 մարդ է զոհվել, հայտնել է երկրի առողջապահության նախարար Մեգի դե Բլոկը, տեղեկացնում է Корреспондент-ը:
«Մանրակրկիտ ստուգումներից հետո զոհերի թիվը նվազել է` հասնելով 32-ի: 94 մարդ շարունակում է գտնվել հիվանդանոցում»,- գրել է նա:
Նախօրեին նախարարը հայտնել էր, որ ահաբեկչությունների զոհն է դարձել 35 մարդ: Մինչ այդ Բելգիայի ՆԳՆ-ին կից Ճգնաժամային կենտրոնը հայտարարել էր 31 զոհի մասին, այդ թվում` 3 մահապարտի։
Հիշեցնենք, որ մարտի 22-ին Բրյուսելում 3 պայթյուն է տեղի ունեցել` 2-ն օդանավակայանում և մեկը մետրոյում: Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը: