Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

«Հայկական ժամանակ». Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարանում եղած արժեքների շուկայական գինը հունվարի 1-ի դրությամբ

$
0
0


«Անցած ողջ տարվա ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության մուտք Է արվել ընդամենը 661.3 գրամ ոսկի և 1906.7 գրամ արծաթ քաշով իրեր։


Այս «տպավորիչ» համալրման արդյունքում մեր թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարանում այս տարվա հունվարի 1-ի դրությամբ եղած արժեքների ընդհանուր շուկայական գինը կազմում Է 1 միլիարդ 462 միլիոն դրամ կամ ընդամենը 3 միլիոն դոլար։ Նույն գանձարանը նաև հաշվառում Է մեր թանգարաններում գտնվող թանկարժեք մետաղներն ու քարերը։ Ըստ այդմ, այս տարվա հունվարի 1-ի դրությամբ մեր թանգարաններում առկա Է եղել 64.4 կիլոգրամ ոսկի, 1477 կիլոգրամ արծաթ, կես կիլոգրամ պլատին և այլն։ Այս տվյալները ՀՀ Ֆինանսների նախարարությունը ներկայացնելու Է կառավարության վաղվա նիստում»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
 


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles