Շուտով Շանհայը կունենա աշխարհի միլիոնավոր երեխաների կողմից սիրված զվարճանքի վայրերից մեկի` հանրահայտ «Դիսնեյլենդի» սեփական տարբերակը։
Ինչպես նշում է The Daily Mail-ը, կառուցման աշխատանքներն ընթանում են բավական արագ. այդ են վկայում օրեր առաջ օդից արված ուշագրավ լուսանկարները:
Աղբյուրը մանրամասնում է, որ զվարճանքների մեգահամալիրի բացման պաշտոնական արարողությունը կայանալու է հունիսի 16-ին: Հետաքրքրական է, որ այդ օրվա համար նախատեսված տոմսերը սպառվել են վաճառքի հանվելուց ժամեր անց: