Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Պելեն դատի է տվել Samsung-ին՝ գովազդում իր նմանակին օգտագործելու համար

$
0
0

Բրազիլացի ֆուտբոլիստ Պելեն դատի է տվել հարավկորեական Samsung ընկերությանը՝ հեռուստացույցների գովազդում իր նմանակին օգտագործելու համար, գրում է NBC News-ը:

 

Որպես փոխհատուցում՝ մարզիկը մտադիր է հարավկորեական ընկերությունից պահանջել 30 միլիոն դոլար:

 

Հայցը ներկայացվել է ամերիկյան Չիկագո քաղաքի դաշնային դատարան՝ մարտի սկզբին: Հայցում նշվում է, որ 2015 թվականի հոկտեմբերին ընկերությունը The New York Times թերթում գովազդ է հրապարակել, որտեղ օգտագործել է 75-ամյա ֆուտբոլիստի նմանակին։

 

Մինչդեռ Samsung-ի ապրանքների առաջխաղացման համար մարզիկի կերպարի օգտագործման մասին բանակցությունները դադարեցվել էին 2013 թվականին: Ընկերությունը մերժում է ստացել Պելեի կերպարն օգտագործելու հարցում։

 

Գովազդում ուղղակիորեն չի նշվել Պելեի անունը, բայց պատկերված է եղել մարդ, որը «շատ նման է եղել» ֆուտբոլիստին, հստակեցրել է փաստաբան Ֆրեդ Սպերլինգը։

 


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>