Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Թուրք երկրպագուներն աղբ են նետել ռուս վոլեյբոլիստուհիների վրա

$
0
0

Ստամբուլի «Գալաթասարայ» վոլեյբոլի թիմի երկրպագուներն աղբ են նետել Կրասնոդարի «Դինամո» թիմի վոլեյբոլիստուհիների վրա` Եվրոպական կոնֆեդերացիայի գավաթի եզրափակիչ խաղի ժամանակ, այս մասին հայտարարել է ռուսական ակումբի խաղացող Տատյանա Կոշելևան, գրում է РИА Новости-ն:

 

«Թուրքական թիմի երկրպագուներն իրենց ավելի քան ոչ ադեկվատ էին պահում, նրանց խոսքերը և ժեստերը ցույց էին տալիս մեր հանդեպ ունեցած ամբողջ ատելությունը: Տրիբունաներից մեր վրա աղբ էին նետում: Իսկ ամենամեծ ցնցումն ինձ համար դարձավ այն պահը, երբ թուրքական թիմի գլխավոր մարզիչը ինձ և մեր թիմին միջնամատ ցույց տվեց»,- գրել է Կոշելևան:

 

Վոլեյբոլիստուհին կոչ է արել ավելի բարի և քաղաքավարի լինել և պարզապես հավատալ սեփական թիմին:


Խաղն անցկացվել է մարտի 29-ին Ստամբուլում և ավարտվել է թուրքական թիմի հաղթանակով` 3:2 հաշվով:
 


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>