Մակեդոնիային սահմանակից հունական Իդոմենի բնակավայրում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների ու փախստականների միջև, գրում է Корреспондент-ը:
Անկարգությունները սկսվել են այն բանից հետո, երբ ոստիկանները փորձել են երկաթգծերից հեռացնել փախստականներին, ովքեր պահանջել են Մակեդոնիայի իշխանություններից բացել Հունաստանի հետ սահմանը և թույլ տալ իրենց մուտքը:
Անկարգությունների մասնակիցներից ոմանք քարեր են նետել իրավապահների ուղղությամբ։
«Սահմանների փակումը բարկացնում է մարդկանց: Նրանք դեռ հույս ունեն, որ կկարողանան անցնել սահմանը, սակայն այն փակ է մնում: Եվ յուրաքանչյուր օր մեզ մոտ լարվածություն է, բողոքներ, ճնշումներ սահմանին»,- ասել է Praksis բարեգործական կազմակերպության համակարգող Անեստիս Իսխնոպուլոսը: